|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Արցախի եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Հայկ Խանումյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին՝ հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին» հռչակագրի տակ ստորագրելու համար:
Կազմակերպության տարածած նամակում, մասնավորապես, ասված է. «Պարո՜ն սենատոր, մենք ուրախացանք` տեսնելով Ձեր ստորագրությունը ԵԽԽՎ-ի 2011թ. հունվարի 27-ի թիվ 470 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման մասին» գրավոր հռչակագրի տակ: Այսօրվա Եվրոպան կառուցվել է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Դուք նաեւ Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահն եք, եւ որ մենք կիսում ենք նույն արժեքները եւ նույն գործունեությունը: Ընդունեցեք մեր երախտիքի հավաստիքը»: