|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Փաստ»-ը գրում է․ «Գնալով ավելի մեծ թափ են ստանում խոսակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնության հիմնական կանոնակարգումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրասենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաև միջազգային փորձագետների: Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու:
«Անցումային» կոչված արդարադատության մասին իշխանությունների առաջ քաշած թեզը գոնե այս պահին աստիճանաբար դուրս է մնում, և նախատեսվում է այդ հարաբերություններն ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադրության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում: Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեցնել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերարտադրվելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: