|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի քաղաքապետարանի շենքի առջև մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է՝ ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, հավաքել են աղբն ու բերել քաղաքապետարան: Նրանց, սակայն, չի հաջողվել քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրել դա անել: Ոստիկանները պահանջել են, որպեսզի ակցիայի մասնակիցներն աղբը նետեն աղբամանը, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ինչից հետո իրավապահ մարմինները երկու անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիա իրականացվել էր նաեւ հուլիսի 8-ին: