|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ:
Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը:
Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան:Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: