|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները, և տնօրեն դառնա իր հովանավորյալ Լուսինե Բաբայանը։
Սակայն բանն այն է, որ նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք, ինչի պատճառով էլ, փաստորեն, մրցույթը չի կայացել և կձգվի այնքան ժամանակ, մինչև տնօրենի «տեղապահը» չստանա հավաստագիր։ Իսկ աուդիտը, փաստորեն, տվել է իր արդյունքը, և նախկին տնօրենը չի առաջադրվել»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: