|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի վախենում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից, որոնց մասին ԱՄՆ-ը նախկինում զգուշացրել էր: Այդ մասին Զարիֆն ասել է The New York Times-ի հետ զրույցում. հայտնում է EurAsiaDaily-ը:
Զարիֆի խոսքով` այդ պատժամիջոցները չեն կարող ազդել իր վրա, քանի որ ինքը արտասահմանում սեփականություն կամ բանկային հաշիվներ չունի:
Իրանցի նախարարը նաև վստահություն է հայտնել, որ իրանական միջուկային գործարքը նախկինի պես «ամենաընդունելի տարբերակն» է: