|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է գումար հատկացնել թվով 5 ավագ դպրոցների համար նոր շենքեր կառուցելու նպատակով։
Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը ներկայացնելով` նախարար Հարությունյանն ասաց, որ Հայաստանում 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։
«Հաճախ բողոքում ենք ավագ դպրոցների` բովանդակային առումով չկայացած լինելուց, բայց նաև ֆիզիկական պայմաններն ուղիղ ազդեցություն ունեն կրթության որակի վրա։ Այս նախագծով մենք պատրաստվում ենք 5 դպրոց ամբողջությամբ քանդել և նոր շենքեր կառուցել։ Կառուցվելու են Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցները»,- նշեց նա։