|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, ըստ որի` Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ։
«Որոշման նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելն է` նրանց ակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար»,- ասվում է նախագծում:
2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 միլիոն 200 հազար դրամ` 397 շահառուի համար: 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ` փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։