|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի այլեւս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեստային եւ գործնական քննությունները:
Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:
Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում՝ նախապես ավտոդպրոցների գործունեությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ուր է տանում այս ամենը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: