|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իտալացի նկարիչ Դարիո Գամբարինը, կտավի, ներկերի և վրձնի փոխարեն օգտագործելով տրակտոր ու մեծ դաշտ, ստեղծել է Վլադիմիր Մեծի պատկերը: Նա դա արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտալիա և Վատիկան կայանալիք այցին ընդառաջ: Այդ մասին նկարիչն ասել է РИА Новости-ի հետ զրույցում:
«Երկուսին էլ միավորում է անունը: Բացի այդ` 2013-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը նրան նվիրել էր Վլադիմիրի տիրամոր սրբապատկերը: Ես ցանկացա պատասխան սիրալիր քայլ անել և նրան նվիրեցի Ռուսաստանում ամենաշատ երկրպագվող սրբերից մեկի՝ Վլադիմիր իշխանի պատկերը»,- ասել է Գամբարինը: