|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Հրաֆնսոնը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ լավատեսորեն տրամադրված չէ Ջուլիան Ասանժի դեմ գործի հարցում, սակայն պորտալի հիմնադիրը կօգտվի ՄԻԵԴ դիմելու իր իրավունքից:
Ասանժը, որին Շվեդիայում 2010–ին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: 2019 թվականի ապրիլի 11-ին նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի հարցումով, որտեղ նա մեղադրվում է գաղտնի փսատաթղթերի հրապարակման մեջ: Լոնդոնում Ասանժին 11 ամսվա ազատազրկման են դատապարտել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: Լոնդոնի դատարանը ԱՄՆ-ին Ասանժին արատահանձնելու հարցը կքնննի 2020-ի սկզբին: