|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչների համար լուծում է գտնվել։
«Եղվարդ համայնքի ղեկավարի հետ համակողմանի ուսումնասիրության արդյունքում թիրախային լուծումներ գտանք մասնավորի տարածքը հարկադրաբար ազատած՝ Եղվարդ համայնքի մեր քաղաքացիների համար:
Վերջիններս դադարեցրել են իրենց բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջև և այժմ վերադառնում են Եղվարդ՝ հանդիպելու համայնքի ղեկավարին և խորհրդականիս, որպեսզի քննարկեն հարցի վերջնական լուծման քայլերի հաջորդականությունը», - Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում`պնդելով, որ իրենք մնացել են դրսում: