|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հունիսի 28-ին տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նա նշեց, որ Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալված` Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը: Ադրբեջանից Հայաստան է հայրենադարձվել 2017 թվականին հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված` Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը:
Հայրենադարձության գործողությունը տեղի է ունեցել միջպետական սահմանին՝ Իջևանի հատվածում։