Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Թեյի միջազգային կոմիտեի` 2018 թ. պատրաստած զեկույցի համաձայն` տարեկան մեկ շնչին բաժին ընկնող թեյի օգտագործմամբ Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Թուրքերը տարեկան օգտագործում են 3.5 կգ թեյ:
Երկրորդ հորիզոնականում է Աֆղանստանը` 2.4 կգ., 3-րդ հորիզոնականում Լիբիան` 2 կգ:
Ստամբուլի Այդըն համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դասախոս Գյոքչեն Օզյուփեքը հայտնել է, որ թեյի շատ օգտագործումը կարող է հանգեցնել սակավարյունության:
«Չենք կարող ասել, որ թեյի շատ օգտագործումն անվնաս է: Մեզ համար շատ կարևոր համարվող թեյը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն): Բացի այդ` դրանում եղած կոֆեինի քանակը բարձրացնում է ճնշումը: Այն կարող է հանգեցնել նաև ջրազրկման: Իսկ կանաչ թեյն ավելի առողջարար է: Թեյ կարելի օգտագործել օրվա ընթացքում առավելագույնը 5 անգամ, իսկ բույսերով պատրաստված թեյերը` 3»,- Օզյուփեքի խոսքերն է մեջբերում CNN–ի թուրքական ծառայությունը: