|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ Համահայկական խաղերի ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Այս մասին տեղեկացնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին:
«Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը` Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ Թեհրանից: Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը և կհրապարակվեն: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից»: