|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ` նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ և փոխնախարարներ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանրապետության ղեկավարին ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նախագահն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: