|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրազդան»-ը մեր հաղթանակների մարզադաշտն է, պատմություն կրող, և այն ունի սեփականատեր, որի հետ 2-3 անգամ հանդիպել ենք, բանակցել. ՀՖՖ հերթական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մեծ գումարների մասին է խոսքը, և ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող նման գումարներ ներդնել, դա պետք է լինի մասնավոր ներդրող, որը կներդնի այդ գումարները և կվերակառուցի «Հրազդան» մարզադաշտը: Ներդրող գտնելու ուղղությամբ աշխատանքներ սեփականատերն իրականացնում է, և ասել ենք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք: Բայց նաև, մասնագետների գնահատմամբ, մարզադաշտն իր տեխնիկական բնութագրով, որքան էլ վերակառուցեն, չի կարող համապատասխանել նոր ստադիոնի համար պահանջվող միջազգային չափանիշներին: Այսինքն՝ այդտեղ կարող ենք անցկացնել ներքին առաջնություն, բայց չենք կարող ակնկալել, որ Երևանում կանցկացվեն միջազգային առաջնության խաղեր»,- նշեց նա: