Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հունիսի 25-ին` ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։
Վերաքննիչը որոշեց բավարարել մեղադրող դատախազների միջնորդությունը և բեկանել որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը քննության առնելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի` մայիսի 18–ի որոշումը:
Դանիելյանը նաև որոշեց վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
Հավելենք, որ դատավորի որոշման հրապարակման պահին Քոչարյանի պաշտպանական կողմը ներկա չէր։ Նրանք մինչ այդ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ ներկա չեն լինի՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ։