|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի:
Yerkir.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է Վերաքննիչ դատարանի` խափանման միջոց գրավը կիրառելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը: «Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի բողոքը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին` հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։