|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան պատասխանել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովային, որը դիմել էր իրեն` Վրաստանում գտնվող ռուսաստանիցների իրավունքները պաշտպանելու խնդրանքով. հայտնում է interpressnews.ge-ն:
Լոմջարիան նշել է, որ իրեն հայտնի է միայն մեկ դեպք` կապված ռուսական Россия24-ի թղթակցի դեմ բռնության գործադրման հետ, և այդ փաստով երկրի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել:
«Վրաստանում ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնություն չի կիրառվել նրանց էթնիկ պատկանելության համար»,-նշել է նա:
Լոմջարիայի խոսքով` ռուսաստանցիները Վրաստանում հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից: