|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր` ժամը 12:48-ին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռեւս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ` 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը. տեղեկացնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:
Տուժածը տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: