Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ այսօր դիմավորել են Արցախի ձյուդոյի հավաքականի մարզիկներին, ովքեր հունիսի 8-9-ը Ֆրանսիայում և Բելգիայում կայացած մրցաշարերում զբաղեցրել են պատվավոր առաջին հորիզոնականը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ հունիսի 8-ին արցախցի մարզիկները Փարիզում մասնակցել են ձյուդոյի առաջնության, որտեղ մասնակից ութ մարզիկներն էլ իրենց քաշային կարգում զբաղեցրել են առաջին տեղը: Իսկ հունիսի 9-ին Բելգիայում մեր մարզիկները մասնակցել են խմբային մրցաշարի, որտեղ ևս գրավել են առաջին մրցանակային տեղը:
«Մեզ համար շատ բարդ առաջնություն էր, սակայն երեխաները շատ վստահ էին: Նրանք իրենց դրսևորել են հրաշալի: Մրցաշարին մասնակցելու համար դեռևս մի քանի ամիս առաջ էինք դիմել և ստացել թույլտվություն: Շնորհակալություն ենք հայտնում Արցախի կառավարությանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Արցախի մեծ բարեկամ Միշել Տանկրեզին մեզ աջակցելու համար: Առաջիկայում ևս ունենք մի շարք մրցաշարեր, որոնց ներկայանալու ենք պատվով»,- նշել է Ի. Ազիզբեկյանը: