|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պաղեստինցի ցուցարարներն այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիո-Մարիին թույլ չեն տվել այցելել Գազայի հատված` փակելով նրան տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ցուցարարները հավկիթներ եւ կոշիկներ են շպրտել արտգործնախարարի մեքենայի ուղղությամբ:
Պաղեստինցիներին զայրացրել է այն, որ Ալիո-Մարին աջակցություն է հայտնել «Համաս»-ի կողմից ձերբակալված հրեա զինվորին` չհիշատակելով Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիներին:
Ըստ որոշ տվյալների` նախարարը գլխին ստացած ուժգին հարվածից վնասված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ էլ նախարարին ձվերով են դիմավորել: Հիվանդանոցից տեղեկացրել են, որ արտգործնախարարը թեթեւ վնասվածէ ստացել: