|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել համաշխարհային հանրությանը` անհապաղ խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե երկիրը շարունակի հրաժարվել միջուկային գործարքով նախատեսված պարտականություններից. հայտնում է РИА Новости-ն:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությունը հայտարարել է ուրանի թույլատրելի քանակի հնարավոր մեծացման մասին:
«Եթե Իրանը կյանքի կոչի այդ սպառնալիքները, միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի պատժամիջոցների»,- ասել է Նեթանյահուն և հավելել. «Իսրայելը թույլ չի տա Իրանին` միջուկային զենք ստեղծել»: