|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը, որին մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմի և ռազմական ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչներ, արժևորվել է կրտսեր հրամանատարների դերակատարումը զորամասերում կարգապահության ամրապնդման, անձնակազմի ուսուցման և դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներում: