|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաեւ մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի եւ բաժնի պետերի փոփոխություններ:
Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու եւ վստահությունը մեծացնելու համար:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:
«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր եւս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ եւ ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է եւ այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: