|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն առարկում է իշխանությունների այն նախաձեռնության դեմ, որ պետք է խորհրդարանը քննի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա բացառապես գործադիրի լիազորությունն է, ու անհասկանալի է, թե գործադիրի լիազորության տակ գտնվող գործառույթը ինչու են փոխանցել օրենսդիրին: «Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական հույժ կարեւորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը»,- հայտարարեց Մինասյանը: ՀՅԴ-ականը տարակուսանք հայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դեպքում պետք է ամեն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում