|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան Amazon օնլայն-ռիթեյլերն առաջին տեղում է աշխարհի 100 ամենաթանկ բրենդների ցուցակում: Ցուցակը կազմել են բրիտանական WPP և Kantar Millward Brown ընկերությունները. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Amazon-ը մեկ տարում զգալի աճ է ունեցել, դրա արժեքն աճել է 52 տոկոսով` հասնելով 315,505 մլրդ դոլարի:
Երկրորդ տեղում է Apple-ը, որի արժեքն աճել է 3 տոկոսով` կազմելով 309,505 մլրդ դոլար:
Google երեք տարվա մեջ առաջին անգամ զիջել է դիրքերը` հայտնվելով երրորդ հորիզոնականում:
Հնգյակը եզրափակում են Microsoft –ը և Visa-ն:
Չինական Alibaba-ն 7-րդ հորիզոնականում է: