|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությունն Աբովյան քաղաքում։
Հարցին՝ արդյո՞ք դա իր վարկանիշի անկման վկայությունն է, նա պատասխանեց, որ Կապանի քաղաքապետի ընտրություններում էլ իրենց թեկնածուն պարտվեց, հետո ընտրություններ եղան, և Սյունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց:
Երբ լրագրողների հարցերի թիվն ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ պայմանավորվել էին, որ կպատասխանի մեկ հարցի: Լրագրողներն արձագանքեցին, թե բոլորը նույն թեմայով են: Վարչապետն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում եմ Մերսեդես՝ S դասի, բնակարան՝ քաղաքի կենտրոնում և 1 մլն դոլար՝ էս մեկ: Հիմա ձեր պատմությունն է: Երեք հարց տվեցիք, թողեք՝ գնամ»: