|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին:
Գործող քաղաքապետը ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով: Ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն էին՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը։