|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի գործող քաղաքապետ։ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ: Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու եւ «հաղթելու» համար: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, իր ակնկալիքը գործող քաղաքապետը չի ստացել: Սերժ Սարգսյանի պատասխանը եղել է հետեւյալը՝ եթե կարող ես, ընտրվիր:
Դանիելյանի մերձավորներից ստացված տեղեկությունների համաձայն, նա այժմ բավական լարված է եւ փորձում է մոբիլիզացնել իր շրջապատին: Տեղեկություններ կան, որ Դանիելյանը նաեւ նախընտրական շտաբ է ձեւավորում, իսկ շտաբի պետը հնարավոր է, որ լինի Կոտայքի փոխմարզպետներից մեկը: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաեւ Սասուն Միքայելյանը: Ինչպես հայտարարվել է, վերջինիս շտաբի պետը լինելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում