|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալից հետո չի պատրաստվում հրաժարական տալ:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածից հետո քրեական գործ է հարուցվել, Ռ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Բայց ցանկացած նորմալ երկրում միջադեպին պետք է հետևեր նաև քաղաքապետ Դանիելյանի հրաժարականը, ի վերջո, նրա անչափահաս որդին մարդուն մահացու վրաերթի է ենթարկել հենց քաղաքապետի ծառայողական մեքենայով:
Մինչդեռ Արամ Դանիելյանը փորձում է ամեն կերպ կոծկել որդու արածը, և դեպքից անմիմիջապես հետո ոստիկանություն էր ուղարկել իր վարորդին, որպեսզի վերջինս իր վրա վերցներ կատարվածի մեղքը, բայց իրավապահներն այդպես էլ չեն հավատացել: Հիշեցնենք նաև՝ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն իրենց որդիների արարքներից հետո հրաժարական են տվել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: