|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկվա հրդեհից այրվել է Հաղպատի վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ), հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այս մասն տեղեկացնում է ԱԻՆ-ը: Երեկ, հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: