|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 5 մարզիկով: Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը գրավել են 6-րդ տեղը, Կարեն Ավագյանը` 4-րդ տեղը` շահելով նաև մեկ փոքր բրոնզե մեդալ, իսկ Վարազդատ Լալայանն այսօր դարձել է աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, մեր հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե: