|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հարկային մուտքերի հաշվառման մեթոդիկայի տեսակետից 2018 թվականը հեղափոխական էր։ Այս մասին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 7-ին նշել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։
Նա մասնավորապես ասաց, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, և նրա հետ միասին մտցվել է միասնական գանձապետական հաշվի գաղափարը։ Այս առնչությամբ 2018-ի հունվարի 1-ից հարկային մուտքեր են համարվելու բյուջետային միջոցները, որոնք ամրացված են հարկային պատասխանատվության վարչարարական ակտով, որն առաջ չկար։
Ինչ վերաբերում է 2018-ի ծրագրային ինդեքսին, ապա, Անանյանի խոսքով, այն ծրագրվել է 1 տրլն 248, 5 մլրդ դրամի մակարդակով, այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ այդ ցուցանիշը կազմել է 1 տրլն 261 մլրդ դրամ։
Հավելենք նաև, որ 2018-ին բյուջեի կատարողականը ՊԵԿ մասով կազմել է 99.7 տոկոս։