|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով քառօրյային, նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել 2015թ. բյուջեի կատարողականին. այն տեսքով, ինչպես այն ներկայացվեց` որպես հասարակ հաշվապահական փաստաթուղթ, դա անընդունելի են համարում:
Պատգամավորի կարծիքով` բյուջեի կատարողականը պետք է ներկայացներ ֆինանսների նախարարը, պետք է տրվեին քաղաքական գնահատականներ, քանի որ կան կարևոր թվեր, որոնք թերակատարվել են: Ըստ նրա` կառավարությունը կանխատեսել է 4,1 տոկոս տնտեսական աճ, սական արձանագրվել է 3 տոկոս, ռիսկերը կանխատեսել է առավելագույնը 10 տոկոս, մինչդեռ իրականում 26 տոկոս է արձանագրվել: Պատգամավորի համոզմամբ` պետք է գնահատականներ տալ այդ ամենին:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ տնտեսությունը պետք է ունենա քարշակ ճյուղեր, որոնք իրենց հետևից տանում են այլ ճյուղեր, օրինակ` 2000-ականներին նման քարշակ ճյուղ է եղել շինարարությունը: «Բյուջեի հիմնական պրոբլեմն այն է, որ չի կարողանում ձևակերպել այն երկու-երեք հիմնական ճյուղերը, որոնք իրենց հետևից կտանեն մյուս ճյուղերը, այդ պատճառով մենք առաջարկեցինք, որ ռազմարդյունաբերական ճյուղը դառնա այդ քարշակ ճյուղը»,- ասաց նա: