|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (European Commission against Racism and Intolerance - ECRI) Ադրբեջանի վերաբերյալ 2016 թ. հրապարակած երկու առաջնահերթ կարգադրությունների մասին հայտարարություն է տարածել:
Առաջին հերթին` ECRI-ն խորհուրդ էր տվել ադրբեջանական իշխանություններին` ստեղծել համապատասխան պայմաններ անկախ քաղհասարակություն ունենալու համար: Այդ կապակցությամբ ECRI-ն նշում է, որ շարունակվում են իշխանությունների կողմից սահմանափակող միջոցառումները, որոնք խանգարում են ոչ պետական կազմակերպությունների անկախ գործառույթների իրականացմանը:
ECRI-ն նաև խորհուրդ էր տվել Ադրբեջանին` կատարել խոստումը, որը տվել էր ԵԽ նիստում, ըստ որի` պետք էր ընդունել օրենսդրություն այլընտրանքային զինվորական ծառայության մասին, որը նախատեսվում է երկրի Սահմանադրության 76-րդ հոդվածով: