|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված շոգ եղանակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես` ծանր ֆիզիկական եւ լարված մտավոր աշխատանքների դեպքում աշխատողներին հովանալու եւ հանգստանալու հնարավորություն տրամադրել, ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ, օրինակ` գլխարկներ` բաց գույնի եւ բնական նյութերից, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոցներ եւ այլն:
Ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմաններ` խմելու ջուր, հանքային ջուր, թան եւ այլն:
Մի պահ փորձենք պատկերացնել` ինչ-որ բացօթյա սրճարանում մատուցողները շրջում են բամբակյա գլխարկներով եւ արեւային ակնոցներով, իսկ տնօրենները ժամը մեկ բարեխղճորեն կանչում են մատուցողներին եւ ստիպում, որ զովացուցիչ ըմպելիք խմեն... Ֆանտաստիկ գրականության ժանրից է: