|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բանտում տեսնել: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է Politico-ն` ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունում աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ այդ մասին նա ասել է դատական պալատի նախագահ Ջերի Նադլերի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը նվիրված է եղել այն հարցին, թե արժե՞ սկսել Թրամփի իմպիչմենտի գործընթաց:
Ըստ պարբերականի` Նադլերը պնդել է, որ Փելոսին թույլ տա կոմիտեին` սկսել իմպիչմենտի գործընթացը: Փելոսին, ի պատասխան, ասել է. «Ես չեմ ցանկանում, որպեսզի իմպիչմենտ լինի, ես ցանկանում եմ նրան բանտում տեսնել»: