|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2014-ին ԱՄՆ-ը ճանաչել էր Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների օբյեկտիվությունը, սակայն խնդրել էր կրկնակի հանրաքվե անցկացնել: Այդ մասին Լավրովը պատմել է РБК-ին տված հարցազրույցում. հայտնում է Газета.ру-ն:
Լավրովի խոսքով` 2014-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոստովանում էր, որ քվեարկության արդյունքները արտացոլում են Ղրիմի բնակիչների ցանկությունը, սակայն պահանջում էր նոր հանրաքվե անցկացնել` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
«Ի՞նչի համար: Եթե դուք ամեն բան հասկանում ենք, ինչո՞ւ մարդկանց կրկին ուղարկենք ինչ-որ քվեարկության: Հույս ունեմ, որ Ջոնը չի նեղանա ինձանից»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: