|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչև Մաքսային միության անդամակցում։ Իսկ այդ ժամանակ՝ «ով սաղ-ով մեռած»։
Նկատենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ՄՄ այդ երկրների միջև «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաևը բոլորովին այլ բան ասաց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն՝ այլ, և, այնուհանդերձ, ուղիղ ձևով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաև ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի։
Ի դեպ, Ռուսաստանը ցանկացել է, որ առաջինը Ղազախստանը և ոչ թե Բատկան «ընդունի» Ղրիմի հանրաքվեի արդյունքները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։