|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան համաձայնության է եկել «Արդար գործ» կուսակցության ղեկավար Միխայիլ Պրոխորովի հետ. երգչուհին այսուհետ կանդամակցի Պրոխորովի կուսակցությանը. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Պրոխորովն ասել էր, որ ուրախ կլինի իր կուսակցությունում տեսնել ուժեղ կին, ով իր վրա կվերցնի կանանց իրավունքների պաշտպանության գործը:
«Ես խորապես հարգում եմ Ալլա Բորիսովնային: Նա շատ ուժեղ, ինքնուրույն ու աներևակայելի տաղանդավոր մարդ է: Հենց այդպիսի մարդիկ, իմ խորին համոզմամբ, պիտի լինեն մեր կուսակցության հիմքում»,- ասել էր Պրոխորովը: