|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆիջիում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Կարեն Ավագյանը (89 կգ):
Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 334 կգ (147+187) արդյունքով գրավել է 6-րդ տեղը:
Կարեն Ավագյանը երկամարտում գրանցել է 341 կգ (155+186) արդյունք եւ հայտնվել չորրորդ տեղում: Պոկում վարժությունում Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը (73 կգ) գրավել էր 6-րդ տեղը:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ)։