|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Իրան հետ բարձրագույն մակարդակով: Այդ մասին շվեյցարական РТС հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. հայտնում է ТАСС-ը:
«Կարծում եմ, որ Իրանին հայտնի է`ինչպես շփում հաստատի մեզ հետ, եթե Թեհրանում պատրաստ լինեն: Երբ նրանք պատրաստ լինեն, մենք նույնպես պատրաստ կլինենք բանակցել»,- ասել է նա:
Հստակեցնող հարցին` նշանակո՞ւմ է դա, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի նախագահի կամ այաթոլլայի հետ, Պոմպեոն ասել է հետևյալը. «Նախագահ Թրամփն արդեն մի քանի ամիս է` ասում է, որ պատրաստ է բանակցել….Եվ, երբ Իրանը պատրաստ լինի զրուցել, զրուցել այն մասին, թե ինչպես երկիրն իրեն նորմալ պահի, մենք պատրաստ կլինենք այդ զրույցին: Այն կկայանա բոլոր մակարդակներով»: