|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սուդանում ցուցարարների վրանային ճամբարը ցրելու ժամանակ 12 զոհ է գրանցվել. հայտնում է РИА Новости-ն: Վիրավորների թիվը հասնում է 60-ի:
Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը կոչ էին արել անհնազանդության քաղաքացիական ակցիա սկսել:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջումը Սուդանում տեղի ունեցավ ապրիլի 11-ին` 4-ամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Երկրի նախագահը կալանավորվեց, իսկ ղեկավարումը ստանձնեց անցումային ռազմական խորհուրդը, որը պետք է իշխի երկու տարի` մինչև նոր ընտրությունները:
Ցուցարարները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական ղեկավար մարմին: