|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ երեկոյան Ադրբեջանի Գյանջա քաղաքում բողոքի ցույցը ցրելու ժամանակ սպանվել է երկու ոստիկան. հայտնում է haqqin.az-ը:
Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի` «կրոնական խմբավորումից» 150-200 մարդ, հավաքվելով քաղաքի գործադիր իշխանության վարչական շենքի առջև, փորձել են կոպտորեն խախտել հասարակական կարգը, հակաօրինական գործողություններ են իրականացրել, կիրառելով կտրող-ծակող և բութ գործիքներ` դիմադրություն են ցույց տվել օրինապահներին: Ըստ ՆԳՆ հաղորդագրության` ոստիկանության աշխատակիցները վճռական միջոցներ են ձեռնարկել և 40 ցուցարարի ձերբակալել: Մնացածին հաջողվել է փախչել: Ի դեպ, սպանված ոստիկանները սպաներ են` գնդապետներ:
Տեղեկացնենք նաև, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ցուցարարները բողոքել են Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձի կասկածանքով Յունիս Սաֆարովին ձերբակալելու դեմ: