|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ պատգամավորներն այսօր իրենց մտահոգությունը հայտնեցին լուսաբացին տեղի ունեցածի կապակցությամբ:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք չէ կրակի վրա յուղ լցնել եւ ավելի բորբոքել իրավիճակը: Նա ասաց, որ մտահոգություններն ակնհայտ են, բայցեւ հորդորեց պատգամավորներին, որ վճիռներ չկայացնեն, քանի որ ԱԺ-ն «երդվյալ ատենակալների դատարան չէ»:
«Նենց տպավորություն է, որ երեկ ցեղասպանություն է տեղի ունեցել: Ժողովո\'ւրդ, այդպես չի: Ոստիկանությունը հարգալից շփվել է»,-հայտարարեց Շարմազանովը եւ հիշեցրեց, որ ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է ցուցարարներին, որ իրենց գործողություններն անօրինական են:
ԱԺ փոխխոսնակը նշեց, թե ցավում է, որ երեք-չորս լիդեր չկարողացան գտնել իրենց մեջ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գործուղելու համար: Ըստ, նրա, Սերժ Սարգսյանը լայնախոհություն ցուցաբերեց, որ հանդիպման հրավիրեց:
«Էդ ո՞ր երկրում ուժ չեն գործադրում»,- շարունակեց Շարմազանովը եւ հորդորեց պատգամավորներին շոու չսարքել: «Եթե այստեղ չլինեի, լսելով ձեզ` կկարծեի, թե դուբինկաներով ծեծել են… Ամեն ինչ նորմալ, հանգիստ, սիրուն ա եղել: Այո, անցանկալի բաներ էլ են եղել, բայց ոստիկանությունը ցույց տվեց, որ առավել պրոֆեսիոնալ է դարձել»,- ասաց նա եւ եւս մեկ անգամ հորդորեց մրջյունից փիղ չսարքել: