|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում»։