|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աշխարհի ամենաշոգ քաղաքներից մեկում՝ զբոսաշրջիկների կողմից սիրված Դուբայում, ձյուն է տեղացել, ինչը շատ է ուրախացրել հատկապես տեղաբնակներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, արկտիկական օդային սառը հոսանքների ներթափանցումից հետո Դուբայում 0-ից ցածր ջերմաստիճան է հաստատվել, ձյուն է տեղացել: Նշվում է, որ ձյան շերտի հաստությունը հասել է 10 սմ-ի:
Անակնկալ ձյունից ուրախացած դուբայցիները՝ շտապել են դուրս, ձնեմարդեր պատրաստել, բլուրներից սահել ու համապատասխան տեսանյութերով ողողել համացանցը:
Պարբերականը հավելում է, որ ձյուն է տեղացել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների մյուս հատվածներում: