|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այդ օրը հաստատել է որպես «Առանց ծխախոտի օր»`նպատակ ունենալով բարձրաձայնել ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասների մասին:
Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխել հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։